573.17
6.58
485
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ucom-ը կարանտինային հսկողության տակ գտնվողներին ապահովել է անվճար ինտերնետով և հեռուստատեսույթամբ (ՎԻԴԵՈ)

17:02
27 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. Դեռևս արտակարգ դրության հայտարարմումից առաջ Ucom ընկերությունը կարանտինային հատուկ հսկողության վայրերում և բուժ. հաստատություններում` Ծաղկաձոր, Դիլիջան, Երևան և այլ վայրեր, առողջապահության նախարարությանը օժանդակելու նպատակով և համագործակցությամբ իրականացրել է մի շարք աշխատանքներ` կառուցվել է ցանց, տեղադրվել և ավելացվել են սարքավորումներ, արագացվել են ինտերնետ արագությունները, ստեղծվել է անվճար WiFi հասանելիություն, ինչպես նաև անցկացվել է անվճար հեռուստատեսային ծառայություն կարանտինում գտնվող անձանց համար, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը:

Այժմ էլ գործընթացը շարունակվում է և կազմակերպություն հատուկ խմբերը իրականացնում են աշխատանքները:

«Մենք կարծում ենք, որ համաճարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները չպետք է առանց այդ էլ մեկուսացված մեր հայրենակիցներին կտրեն աշխարհի անցուդարձից, լավ հեռուստաբովանդակություն դիտելու կամ կրթվելու հնարավորությունից: Սա մեր սոցիալական պատասխանատվության մասն է հասարակության և առհասարակ մեր հայրենիքի նկատմամբ»: - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նշենք նաև, որ կորոնավիրուսի պանդեմիայի արդյունքում առաջացած իրավիճակում Ucom ընկերությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ աջակցելով անհատներին ու կազմակերպություններին կապի մեջ մնալ։ Ucom-ի սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատում՝ տեղափոխելով բոլոր գործարքներն առցանց տիրույթ։ Աշխատանքային պարտականությունները աշխատողների մեծ մասը շարունակում է իրականացնել տանից: Սակայն այս պայմաններում էլ, աշխատակիցները պահպանվում ինտերնետի և հերասոսակապի անխափան աշխատանքը: Բոլորն էլ անխոս հասկանում են, որ ինքնամեկուսացված մարկանց և ընտանիքների համար ռազմավարական կարևորության հարց է ունենալ գոնե վիրտուալ կապ բարեկամների, հարազատների, մտերիմների հետ:

Ucom-ն առողջություն է մաղթում բոլորին։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:-0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:00
08 Օգոստոսի 2020
Եղբոր կողմից քրոջ դաժան սպանության հանգամանքները, Բեյրութի հզոր պայթյունը, Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
Եղբոր կողմից քրոջ դաժան սպանության հանգամանքները, Բեյրութի հզոր պայթյունը, Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
22:07
07 Օգոստոսի 2020
Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները
Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները
21:57
07 Օգոստոսի 2020
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը
21:38
07 Օգոստոսի 2020
Ինչպե՞ս են ՌԴ–ում առգրավում հայկական համարանիշերով մեքենաները. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել ու խոսել փոխվարչապետի հետ (ՎԻԴԵՈ)
Ինչպե՞ս են ՌԴ–ում առգրավում հայկական համարանիշերով մեքենաները. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել ու խոսել փոխվարչապետի հետ. ՎԻԴԵՈ
20:52
07 Օգոստոսի 2020
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար  Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար
20:14
07 Օգոստոսի 2020
36 ժամ ջուր չի լինի Երևանի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
36 ժամ ջուր չի լինի Երևանի,  Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
19:40
07 Օգոստոսի 2020
Հայտնի են 1148 բուժաշխատողների շրջանում անցկացված COVID-19 հակամարմինների հետազոտության արդյունքները (ՖՈՏՈ)
Հայտնի են  1148 բուժաշխատողների շրջանում անցկացված COVID-19 հակամարմինների հետազոտության արդյունքները. ՖՈՏՈ
19:07
07 Օգոստոսի 2020
ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով մեղադրանք առաջադրել Արթուր Վանեցյանին. ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼ (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով մեղադրանք առաջադրել Արթուր Վանեցյանին. ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼ.ՎԻԴԵՈ.
19:00
07 Օգոստոսի 2020
Երևանի խճուղիներից մեկը 2 ամսով մասամբ փակ կլինի (ՍԽԵՄԱ)
Երևանի խճուղիներից մեկը 2 ամսով մասամբ փակ կլինի. ՍԽԵՄԱ
16:55
07 Օգոստոսի 2020
Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
16:32
07 Օգոստոսի 2020
Հայաստանում սպասվու՞մ է կորոնավիրուսի 2–րդ ալիք. մեկնաբանում է բժիշկը (ՎԻԴԵՈ)
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի,վարակի նվազման և երկրորդ ալիքի մասին՝ Գևորգ Գրիգորյանի մեկնաբանմամբ. ՎԻԴԵՈ
15:35
07 Օգոստոսի 2020
Ինչպես է Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», տեղափոխվում ոստիկանություն. կադրեր են հրապարակվել (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», տեղափոխվում ոստիկանություն. կադրեր են հրապարակվել. ՎԻԴԵՈ