Ucom–ի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվել մի շարք թեմատիկ փաթեթներից առանց հավելավճարի
20.03.2020,
19:02
Ucom–ի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվել մի շարք թեմատիկ փաթեթներից առանց հավելավճարի

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 19-ից մինչև ապրիլի 30-ը Viasat, ֆիլմերի և մանկական թեմատիկ փաթեթներում ներառված բոլոր ալիքները առանց հավելյալ վճարի հասանելի կլինեն Ucom-ի հեռուստատեսային ծառայության բոլոր ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար, բացառությամբ uTV Box և uTV Box մարզային փաթեթների բաժանորդների, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը:
«Այսօր մեր հայրենակիցների մեծ մասը աշխատում է առցանց, առանց տանից դուրս գալու: Մեր ընկերությունը պատրաստակամորեն ապահովում է յուրաքանչյուր բաժանորդի կապն արտաքին աշխարհի, բոլոր գործընկերների և մտերիմների հետ, ինչպես նաև հոգ է տանում, որպեսզի իր բաժանորդներն իրենց ազատ ժամանակը անցկացնեն դիտելով միայն որակյալ ֆիլմեր, մանկական և ուսուցողական ալիքներ:», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Հիշեցնենք նաև, որ uTV-ի տեսավարձույթ բաժնում (VoD) Ucom-ն ավելացրել է անվճար բաժին, որտեղ ներառված են ընտանեկան, կատակերգական ֆիլմեր և մուլտֆիլմեր փոքրերի համար:
ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Մարտի 20 դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 136 դեպք։
Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:-0-