Ծաղկաձորի քաղաքապետը խոսել է կորոնավիրուսի ֆոնին քաղաքում զբոսաշրջության վիճակի մասին

04.03.2020, 14:19
Ծաղկաձորի քաղաքապետը խոսել է կորոնավիրուսի ֆոնին քաղաքում զբոսաշրջության վիճակի մասին
Ծաղկաձորի քաղաքապետը խոսել է կորոնավիրուսի ֆոնին քաղաքում զբոսաշրջության վիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը «Հրապարակին» տված հարցազրույցում անհիմն է անվանել հայտարարությունն այն մասին, որ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցները վատ են ազդել տուրիստական քաղաքի հեղինակության վրա և պատճառ դարձել զբոսաշրջիկների մասսայական հեռանալուն:

 Կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորուի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։

Նա նշել է, որ մարտ ամսին երբեք առանձնապես ակտիվ չեն աշխատել:

«Մենք էսօր էլ ենք ճշտել, մոտ 120 հոգի Ռուսաստանից ունենք, օտարերկրյա` մոտ երկու հարյուրքանի հոգի։ Ասենք, որ սա մարտ ամսվա սկզբի համար նորմալ երևույթ է։ Եվ իմ անձնական խնդրանքն է, որ Ծաղկաձորի հակագովազդ չանեն ոչ մեկ ու թող իրականությունը գան, տեղում պարզեն։ Ես պատրաստ եմ բոլոր լրագրողների հետ հյուրանոցներում շրջելու ու ցույց տամ, որ Ծաղկաձորում մեր հայրենակիցներին մենք կարողանում ենք օգտակար լինել»,- ասել է Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ հայերը պաշտպանված են հիվանդությունից մաքրասիրության և հայրենասիրության շնորհիվ: «Չենք վարակվում կորոնավիրուսով, մաքրություն ենք պահում, խմիչք էդքան չենք օգտագործում, ոնց որ ուրիշ տեղերում»,- ասել է նա՝ իր զարմանքը հայտնելով հարևան երկրներում ձեռնարկած կանխարգելիչ միջոցների մասին:

Քաղաքապետը նաև հաստատեց այն լուրն այն մասին, որ Ծաղկաձորի մի քանի քաղաքացի փորձել են խանգարել հնարավոր վարակակիրներին «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացնելուն:

«Դե, առաջին վայրկյանին բոլորն էլ դժգոհում էին, մի քանի հոգի ժողովուրդ էին, մարդիկ, որոնց երբ բացատրում ես, հասկանում են»,- ասել է նա:

Հարությունյանը նաև նշել է, որ հյուրանոցում աշխատող Ծաղկաձորի քաղաքացիները ոչ մի կերպ շփում չեն ունենում մեկուսացված անձանց հետ:-0-