Ծաղկաձորի ԵՊՀ հանգստյան տանը կարանտինի մեջ դպրոցահասակ երեխաներ են ու նրանց ծնողները. 69–ից նմուշառում է վերցվել (ՎԻԴԵՈ)

27.03.2020, 17:19
Ծաղկաձորի ԵՊՀ հանգստյան տանը կարանտինի մեջ դպրոցահասակ երեխաներ են ու նրանց ծնողները. 69–ից նմուշառում է վերցվել. ՎԻԴԵՈ
Ծաղկաձորի ԵՊՀ հանգստյան տանը կարանտինի մեջ դպրոցահասակ երեխաներ են ու նրանց ծնողները. 69–ից նմուշառում է վերցվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելում Հայաստանի տարբեր վայրերում գտնվող կարանտինային գոտիներ։

Նա այցելել է նաև Ծաղկաձորի ԵՊՀ հանգստյան տուն, որտեղ 90 կոնտակտավորներ կան:

Թորոսյանը Facebook–յան ուղիղ եթերում ներկայացրել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն ՓԲ-ի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանին, ով արդեն 13 օր կազմակերպում է բժշկա–կանխարգելիչ միջոցառումներ ԵՊՀ հանգստյան տանը:

Загружается новость ... "Лево"

Զոհրաբյանը հայտնեց, որ այդտեղ մեկուսացված են նաև երեխաներն` իրենց ծնողների հետ, և դա հատուկ կարգավիճակ է շնորհում այս վայրին։

«Երեխաներին պետք է զբաղմունքով ապահովվել: Մեր բախտը բերել է, որ օնլայն դասընթացներ են գնում: Նրանց համար դասերը չի ընդհատվել: Այսօր 69-ը կոնտակտավորից մոտ 20 րոպե առաջ նմուշառում է վերցվել: Ունենք 90 կոնտակտավոր, 15-ին այսօր է կատարվել թեստավորումը, 16-ինը վաղը: Այսօրվա թեստավորվողները դպրոցական երեխաներ են»,- նշել է Զոհրաբյանը։

Հայաստանում մարտի 27–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք։ Բուժվել է 28 մարդ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:–0–