573.17
6.58
485
+32
Եղանակը Երևանում
Հայ

Թորոսյանը տեղեկություններ է ներկայացրել կորոնավիրուսով վարակված պացիենտի և մեկուսացված քաղաքացիների մասին (ՎԻԴԵՈ)

16:30
04 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ քննարկել է երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։

Այս մասին Թորոսյանը տեղեկացրել է Facebook–յան իր էջում։

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու մեր երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Նախարար Տիկարաձեն ինձ հայտնեց, որ Վրաստանում ախտորոշված պացիենտները երեքն են և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են զգում և չունեն որևէ գանգատ», – նշել է ՀՀ առողջապահության նախարարն` ավելացնելով, որ նա նույնպես ներկայացրել է Հայաստանում եղած իրավիճակը և իրականացվող միջոցառումները:

«Հաջողություն մաղթելով մեր եղբայրական վրաց ժողովրդին այս իրավիճակը հաղթահարելու գործում, մենք պայմանավորվեցինք այսուհետ ևս պահել օպերատով երկկողմանի կապը թե' նախարարների և թե' երկու գերատեսչությունների միջև, որպեսզի մեր գործողությունները լինեն առավելագույնս համահունչ մեկը մյուսին և արդյունավետ», – նշել է Թորոսյանը`որպես հետգրություն ավելացնելով, որ մեր պացիենտը և ժամանակավորապես հատուկ պայմաններում բնակվող մեր քաղաքացիները իրենց լավ են զգում։

Հիշեցնենք, որ մարտի 1–ի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։-0-






Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:35
07 Օգոստոսի 2020
Ինչպես է Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», տեղափոխվում ոստիկանություն. կադրեր են հրապարակվել (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», տեղափոխվում ոստիկանություն. կադրեր են հրապարակվել. ՎԻԴԵՈ
15:09
07 Օգոստոսի 2020
«Նորք» ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
«Նորք» ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
13:40
07 Օգոստոսի 2020
Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները
Մասնակցությունը կրում է կամավորական բնույթ
13:06
07 Օգոստոսի 2020
Խոսենք անկեղծ.Սերժ Սարգսյանը տեսաշար է սկսում (ՎԻԴԵՈ)
Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին․ ՎԻԴԵՈ
11:47
07 Օգոստոսի 2020
«Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցները «խելացի» սաղավարտներով կջերմաչափեն ուղևորներին (ՎԻԴԵՈ)
«Զվարթնոցի» տարեկան 3 միլիոն ուղևորաշրջանառություն ունեցող ուղևորահոսքը կրճատվել է 98 տոկոսով․ ՎԻԴԵՈ
11:25
07 Օգոստոսի 2020
ՀՀ-ում նախօրեին COVID-19-ից 5 մարդ է մահացել․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 46 տարեկան կին․ ԱՆ-ն մանրամասնում է
ՀՀ-ում նախօրեին COVID-19-ից 5 մարդ է մահացել․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 46 տարեկան կին․ ԱՆ-ն մանրամասնում է
10:53
07 Օգոստոսի 2020
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 166 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 39985–ի
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 166 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 39985–ի
10:13
07 Օգոստոսի 2020
Մինչև 38 աստիճան տաքություն․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Մինչև 38 աստիճան տաքություն․ ներկայացնում ենք առաջիկա օրերի եղանակի տեսությունը
08:00
07 Օգոստոսի 2020
Երևանի նախկին քաղաքապետի ձերբակալումը, Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթը․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
Երևանի նախկին քաղաքապետի ձերբակալումը, Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթը․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
21:56
06 Օգոստոսի 2020
Ազգային ժողովի շենքը «ներկվել» է Լիբանանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
ՀՀ Ազգային ժողողվի շենքը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով. ՖՈՏՈ
19:25
06 Օգոստոսի 2020
Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել
ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
18:08
06 Օգոստոսի 2020
ՈՒՇԱԳՐԱՎ. ԱԱԾ-ն ռուս շպիոննե՞ր է փնտրում, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հայտարարություն է տարածել. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՈՒՇԱԳՐԱՎ. ԱԱԾ-ն ռուս շպիոննե՞ր է փնտրում, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հայտարարություն է տարածել. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)