Թորոսյանը պարզաբանում է կորոնավիրուսով վարակվածության ռեկորդային դեպքերը. ՎԻԴԵՈ

30.04.2020, 11:24
Թորոսյանը պարզաբանում է կորոնավիրուսով վարակվածության ռեկորդային դեպքերը. ՎԻԴԵՈ
Թորոսյանը պարզաբանում է կորոնավիրուսով վարակվածության ռեկորդային դեպքերը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ պարզաբանել է կորոնավիրուսով վարակվածության ռեկորդային (134 դեպք) դեպքերը։ 

Загружается новость ... "Лево"

«Վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել` 134 նոր դեպք,  ընդհանուր դեպքերի թիվը 2066, բուժվածների թիվը` 929, այս պահին փաստացի բուժվում է 1103 քաղաքացի։  Դժբախտաբար ունեցել ենք երկու մահվան դեպք, արհեստական շնչառաության սարքերին է միացված 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում կա 17 քաղաքացի, ծանր` 59», – նշեց նախարարը։ 

Նրա խոսքով, իրադարձությունների այս զարգացման դեպքում մենք շատ շուտով կանցնենք ասիմպտոմ քաղաքացիներին կամ շատ թեթև դեպքերով քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը։ 

«Իհարկե մենք փորձելու ենք այդ օրն առավելագույնս ձգել, որովհետև դա բերելու է ապագայում հետագա տարածման։ Կարծում եմ դեռ 5–6 օր կարող ենք այս տեմպով ձգել, չնայած այս 134 քաղաքացիների մեջ եղել են իրար հետ շատ փոխկապակցված անձինք։ Փոխկապակցվածության մի մտահոգիչ դեպք ունենք, որից մենք փորձել ենք խուսափել։ Դա հուղարկավորության արարողության ժամանակ վարակված անձի մասնակցությունն է եղել և այլ անձինք են մասնակցել», – նշեց նախարարը։

Նա կոչ արեց քաղաքացիներին լինել ավելի զգոն և նման սգո արարողությունները կազմակերպել փոքրաթիվ քաղաքացիների մասնակցությամբ։–0–