Թորոսյանը նշել է, թե ինչ կլինի Հայաստանի առողջապահական համակարգի հետ կորոնավիրուսից հետո
23.06.2020,
21:38
Թորոսյանը նշել է, թե ինչ կլինի Հայաստանի առողջապահական համակարգի հետ կորոնավիրուսից հետո
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ երկրի առողջապահական համակարգը կորոնավիրուսի համավարակից հետո կդառնա ավելի ուժեղ։
Նա նշել է, որ համավարակի դեմ պայքարի ժամանակ առողջապահական համակարգի նկատմամբ ուշադրությունն ավելացել է։
«Հասկանում ենք, որ այս տեսակետից շատ բան է փոխվել։ Մենք`որպես ոլորտի պատասխանատուներ, տեսնում ենք, որ մեր կողմից բարձրաձայնած հարցերը հաճախ հայտնվում էին այլ կարևոր հարցերի շարքում, սակայն դրանք պետք է ավելի կարևոր լինեն։ Հուսով եմ, որ այս մոտեցումը (ուշադրության ավելացումը), երկար կպահպանվի, և մեր առողջապահությունը կզարգանա», – ասաց Թորոսյանն առցանց ասուլիսի ժամանակ, որին մասնակցում էին սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն ու ՀՀ–ում գտնվում ֆրանսիացի բժիշկների թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը։
Նախարարի խոսքով, այս ծանր վիճակը դարձավ առիթ, որպեսզի համակարգը զարգանա։
«Եվ դա նկատելի է առողջապահության համակարգի հզորությունների ավելացման համատեքստում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, ինչն ապագայում կօգտագործվի այլ հիվանդությունների բուժման համար», – նշեց Թորոսյանը։
«Այս մարտահրավերից հետո համակարգը կդառնա ավելի ուժեղ, չնայած որ կներդրվի շատ մեծ ջանք, էներգիա ու ժամանակ, ինչպես նաև, ցավոք, մարդկային կյանքեր ու ճակատագրեր։ Հուսով եմ, որ առողջապահության համակարգում աշխատող մարդիկ մեծ մասամբ չեն կրի ազդեցություն, սակայն մենք արդեն զոհ ունենք բուժաշխատողների շրջանում», – տեղեկացրեց նախարարը։
Թորոսյանն ընդգծեց, որ առողջապահական համակարգն այս դժվարին շրջանում շատ բարձր մակարդակի վրա էր։
Հայաստանում հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21006 դեպք, որոնցից 10144-ն` առողջացած, 372-ը` մահվան ելքով:–0–
Загружается новость ... "Лево"