Թորոսյանը ներկայացրել է մահացության տոկոսը մեր վերակենդանացման բաժանմունքներում` համեմատելով դրանք միջազգային ցուցանիշների հետ (ԳՐԱՖԻԿ)

25.06.2020, 20:43
Թորոսյանը ներկայացրել է մահացության տոկոսը մեր վերակենդանացման բաժանմունքներում` համեմատելով դրանք միջազգային ցուցանիշների հետ. ԳՐԱՖԻԿ
Թորոսյանը ներկայացրել է մահացության տոկոսը մեր վերակենդանացման բաժանմունքներում` համեմատելով դրանք միջազգային ցուցանիշների հետ (ԳՐԱՖԻԿ)
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Загружается новость ... "Лево"

«Սա «լավ» ցուցանիշ է և պայմանավորված է մեր բուժաշխատողների աշխատանքով և բուժօգնության ժամանակին ու պատշաճ տրամադրումով։ Արևմտյան բազմաթիվ զարգացած երկրներում այս ցուցանիշը տատանվել է 35-45%-ի շրջանակներում», – նշել է Թորոսյանը Facebook–յան իր էջում` տեղադրելով նաև հղումներ ռուսական և միջազգային լրատվական գործողություններից, որտեղ, մասնավորապես, նշվում են այլ երկրների վերակենդանացման բաժանմունքներում մահացության ցուցանիշները։

Հայաստանում հունիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 22488 դեպք, որոնցից 11335-ն` առողջացած, 397-ը` մահվան ելքով:–0–