Թորոսյանը մեկնաբանել է ՀՀ-ում կորոնավիրուսի 2 դեպքի մասին լուրերը

27.02.2020, 20:03
Արսեն Թորոսյանը մեկնաբանել է Հայաստանում կորոնավիրուսի 2 դեպքի մասին լուրերը
Թորոսյանը մեկնաբանել է ՀՀ-ում կորոնավիրուսի 2 դեպքի մասին լուրերը
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի, /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր Facebook-յան էջում գրառում է կատարել, որում կոչ է արել չհավատալ մտացածին լուրերին և հետևել պաշտոնական լրահոսին։

«Այսօր միանգամից 2 կեղծ լուր շրջանառվեց հավանական կորոնավիրուսով վարակված պացիենտների վերաբերյալ, որոնք տարածվեցին կայծակնային արագությամբ»,- ասվում է գրառման մեջ:

Загружается новость ... "Лево"

Նա տեղեկացրել է, որ մինչ օրս կատարված լաբորատոր քննությունները, որևէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել, այդ թվում Աստղիկ ԲԿ-ում մահացած մեր քաղաքացու մոտ, որի հարազատներին Թորոսյանը ցավակցությունն է հայտնել։-0-