Թորոսյանը հիշեցրել է, թե ինչպիսինն էր աշխարհը, երբ չկային պատվաստանյութեր մի շարք վարակիչ և մահաբեր հիվանդությունների դեմ

06.04.2020, 10:00

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիշել է, թե ինչպիսինն էր աշխարհը, երբ չկար պատվաստանյութ մի շարք վարակիչ և մահաբեր հիվանդությունների դեմ։

Загружается новость ... "Лево"

«Աշխարհը առանց պատվաստանյութի...Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին, հատկապես պատվաստանյութերին դեմ անձանց՝ անտիվաքսերին, թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան պատճառ դառնալ», – գրել է Թորոսյանը Facebook–յան իր էջում։
  •  Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը և միլիոնավոր երեխաներ մահանում էին կարմրուկից...
  •  Նույնն էր աշխարհը, երբ չկար բնական ծաղիկի պատվաստանյութը և միլիոնավոր մարդիկ մահանում էին բնական ծաղիկից...
  •  Նույնն էր աշխարհը, երբ չկար պոլիոմիելիտի պատվաստանյութը և հարյուր հազարավոր երեխաներ և մեծահասակներ մահանում և հաշմանդամ էին դառնում պոլիոմիելիտից...
  •  Նույնը կլինի աշխարհը, եթե չլինեն այս և շատ այլ պատվաստանյութեր և մենք բոլորով չպատվաստվենք դրանցով...
Որպես հետգրություն Թորոսյանն ավելացրել է. «Սպասելով նոր՝ կյանք փրկող պատվաստանյութի...»։

Ապրիլի 5–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 822 դեպք, առողջացել է 57 պացիենտ, 7–ը, ցավոք, մահացել է։–0–