Թորոսյանը չի բացառել արտակարգ դրության խիստ ռեժիմի երկարացման հնարավորությունը (ՎԻԴԵՈ)
28.03.2020,
17:32
Թորոսյանը չի բացառել արտակարգ դրության խիստ ռեժիմի երկարացման հնարավորությունը. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շաբաթ օրը «COVID-19. մարտահրավեր ընդհանուր վախին» թեմայով առցանց քննարկման ժամանակ հայտարարել է, որ արտակարգ դրության խիստ ռեժիմը, հնարավոր է, երկարացվի։
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը գործում է արտակարգ դրության ռեժիմ` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ ստեղծված պարետատան պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, մարտի 24–ի ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը գործելու են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեություն վարելու խիստ սահմանափակումներ։
«Այս պահին երկիրն ամբողջությամբ «փակ է» մեկ շաբաթով։ Սակայն այս ժամկետը կարող է երկարացվել մեկ շաբաթով կամ ավել», – ասել է նա։
Նախարարը տեղեկացրել է, որ մի քանի ոչ ծանրաբեռնված հիվանդանոցներում կորոնավիրուսով պացիենտների համար պատրաստվել են 700 մահճակալներ և 70–80 մահճակալ վերակենդանացման բաժանմունքներում։
Նա նաև տեղեկացրել է, որ միջոցներ են ձեռնարկվում բուժաշխատողների առավելագույն պաշտպանության համար։
Թորոսյանը հայտարարել է, որ Հայաստանն այսօր գնում է հիվանդանոցների և բժիշկների համար անհրաժեշտ ամեն ինչ, սակայն բախվում է լոգիստիկ խնդիրների հետ, քանի որ սահմանները հիմա փակ են։
Մարտի 28–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 372 դեպք, բուժվել է 28 մարդ, մեկ մարդ մահացել է։–0–
Загружается новость ... "Лево"