Թորոսյանն իսրայելցի գործընկերների հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի մոտեցումները (ՖՈՏՈ)
23.03.2020,
10:27
Թորոսյանն իսրայելցի գործընկերների հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի մոտեցումները. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր իսրայելցի գործընկերների հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի մոտեցումները։
Ինչպես հայտնել է Թորոսյանը Facebook–յան իր էջում, նախագահի հեռախոսազրույցից հետո վերջինիս նախաձեռնությամբ կապ հաստատվեց երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։
«Մեր հեռախոսային խոսակցության ընթացքում կիսվեցինք երկու երկրների փորձով և ճշգրտեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև», – նշել է Թորոսյանը։
Նրա խոսքով, խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ։–0–