Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկվել է Հայոց եռագույնի գույներով՝ ի նշան աջակցության կորոնավիրուսի դեմ պայքարում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

21.04.2020, 22:07
Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկվել է Հայոց եռագույնի գույներով՝ ի նշան աջակցության կորոնավիրուսի դեմ պայքարում. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկվել է Հայոց եռագույնի գույներով՝ ի նշան աջակցության կորոնավիրուսի դեմ պայքարում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բարեկամ Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկելով Հայոց եռագույնի գույներով։

Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը` հրապարակելով լուսանկարներ։

Հայաստանում ապրիլի 21–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1401 դեպք։ 609–ը մարդ առողջացել է, 24 մարդ, ցավոք, մահացել է։ Փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ։–0–