10 անձ մեկուսացվել է, Թորոսյանը մանրամասներ է հայտնում նոր վարակվածների առողջական վիճակի մասին (ՎԻԴԵՈ)

12.03.2020, 11:54
10 անձ մեկուսացվել է, Թորոսյանը մանրամասներ է հայտնում նոր վարակվածների առողջական վիճակի մասին (ՎԻԴԵՈ)
10 անձ մեկուսացվել է, Թորոսյանը մանրամասներ է հայտնում նոր վարակվածների առողջական վիճակի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ 10 անձ մեկուսացվել է կորոնավիրուսի կասկածով։

«Երեկ արձանագրվել է կորոնավիրուսով վարակի ևս 3 դեպք, և այսօրվա դրությամբ մենք փաստացի ունենք 4 դեպք։ Պացիենտներից երեքն այս պահին չունեն ախտանիշներ, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն, միայն մեկն այս պահին ունի գանգատներ` աջակողմյան բազալ թոքաբորբ, նաև ջերմում է և ստանում է սիմտոմատիկ բուժում։ Մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում», – նշեց Թորոսյանը։

Նրա խոսով, վերջին 3 պացիենտները բոլոր ժամանել են Իտալիայից վերջին մի քանի օրերին, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մասնագետների հսկողության տակ, թե տնային այցերի, թե հեռախոսակապերի միջոցով։

Загружается новость ... "Лево"

«Եվ գանգատների ի հայտ գալուն պես հոսպիտալացվել են, և նրանց մոտ հաստատվել է այդ վիրուսի առկայությունը։ Մյուս կանխարգելիչ միջոցառումներից է այդ մի քանի օրերին պացիենտների հետ կոնտակտի մեջ եղած անձանց հայտնաբերումը և մեկուսացումը։ Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ մենք ունենք ևս 31 հոգի, ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում, խոսքը բավական մեծաթիվ մարդկանց մասին, հնարավոր է նրանց միջից նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահպման վայրում օրվա ընթացքում», – ասաց Թորոսյանը հավելելով, որ վարակվածներից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, մեկն` Իտալիայի քաղաքացի։

«Մնացած միջոցառումները շարունակվում են` օդանավակաայաններում հատուկ քարտերի լրացում և տնային հսկողություն այն բոլոր երկրներից, որտեղ որ դեպքերի թիվը շատ է, դրանք եվրոապական մի քանի երկրներն են, Չինաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան։ Ինչպես նաև իրականացվում են միջոցառումներ ամբողջ երկրներում կանխարգելման ուղղությամբ, և ես նորից եմ ուզում կրկնել, որ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ կարևոր է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար», – ասաց նախարարը։–0–