Սյունիքի մարզպետի որդին տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ

23.09.2021, 14:18
Սյունիքի մարզպետի որդին տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ
Սյունիքի մարզպետի որդին տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սյունիքի մարզպետի որդին` Կարեն Պողոսյանը, ով գտնվում էր հետախուզման մեջ, ինքնակամ ներկայացել է ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն և տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ։

Загружается новость ... "Лево"

Այս տեղեկատվությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

«Երեկ նա ինքնակամ ներկայացել է։ Ընթանում են քննչական գործողություններ, ինչից հետո գործը կուղարկվի դատարան` կալանքի մասին որոշում կայացնելու համար», – նշեց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջև առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Նա մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու մեջ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձ տուժող է ճանաչվել։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–