«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում կառուցվում է նոր բաժանմունք`նախատեսված կորոնավիրուսով վարակվածների համար (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

05.06.2020, 23:10
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում կառուցվում է նոր բաժանմունք`նախատեսված կորոնավիրուսով  վարակվածների համար. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում կառուցվում է նոր բաժանմունք`նախատեսված կորոնավիրուսով  վարակվածների համար (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել «Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, հաղորդում է փոխվարչապետի գրասենյակը:

 - рис.1

Բուժհաստատությունների ղեկավարների ուղեկցությամբ Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը ծանոթացել են հիվանդանոցային պայմաններին, բուժման գործընթացին, առկա խնդիրներին, ինչպես նաև շրջել են բաժանմունքներում և պացիենտներից հետաքրքրվել առողջական վիճակի վերաբերյալ:

 - рис.2

Փոխվարչապետն առանձնակի ուշադրություն է դարձրել վերակենդանացման բաժանմունքում առկա բժշկական սարքերին, ինչպես նաև համակարգչային տոմոգրաֆիայի հնարավորություններին:

 - рис.3

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ներկաները ծանոթացել են կորոնավիրուսով վարակվածների սպասարկման համար կառուցվող նոր բաժանմունքի ուղղությամբ տարվող աշխատանքներին:

 - рис.4

Փոխվարչապետը կարևորել է առողջապահական համակարգի հնարավորությունների ու ռեսուրսների առավելագույն ընդլայնումը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում բնակչությանն առավել որակյալ և ժամանակին բժշկական ծառայություններ մատուցելու տեսանկյունից:–0–