«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտ բնակվող բնակիչներն ահազանգում են․ ինչ է կատարվել
09.06.2020,
21:35
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտ բնակվող բնակիչներն ահազանգում են․ ինչ է կատարվել
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ArmLur.am-ը գրում է, որ խմբագրությունը մի խումբ քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը հաճախակի է օգտվում հիվանդանոցի հարակից տարածքում գտնվող սուպերմարկետներից, սննդի տարբեր կետերից, ինչն էլ տեղի բնակիչների մոտ անհանգստություն է առաջացրել, քանի որ վերջիններս շփվում են կորոնավիրուս հիվանդություն ունեցող հիվանդների հետ։
Բնակիչների խոսքով՝ տարածքում որևէ ախտահանման աշխատանքներ չեն իրականացվում, և վերջիններս ահազանգում են՝ անհանգստանալով իրենց առողջության համար․ «Շատ ենք տեսնում, թե ինչպես են հիվանդանոցի աշխատակիցները խանութներից գնում սուրճ, թեյ, ինչը մեզ շատ է անհանգստացնում»։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ, ով վստահեցրել է, որ այն բուժաշխատողները, ովքեր օգտվում են խանութներից նրանք լիովին առողջ են և պարբերաբար թեստավորվում են։
«Այո, աշխատակիցները հիվանդանոցից դուրս են գալիս թերևս միայն սուրճ կամ թեյ գնելու համար։ Ամեն հիվանդանոցից դուրս գալուց, ևբաժանմունք մտնելուց նրանց արտահագուստն ամբողջությամբ փոխվում է, ախտահանվում են, նույնը նաև ամեն հիվանդանոց մտնելիս է կատարվում, և որևէ անհանգստանալու պատճառ չկա»,-նշում է նա։–0–
Загружается новость ... "Лево"