«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում 67–ամյա կին է մահացել կորոնավիրուսից. ԱՆ
13.04.2020,
11:09
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում 67–ամյա կին է մահացել կորոնավիրուսից, 14 մարդ առողջացել է
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։
Ինչպես հայտնում է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։
«Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝շաքարային դիաբետ։ Ապրիլի 12-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք և 14 առողջացածներ», – նշել է նա Facebook–յան իր էջում։
Ապրիլի 13–ի ժամը 11–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք, ընդհանուր` 1039, փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։–0–