436.87
4.38
404.47
+9
Եղանակը Երևանում
Հայ

Սրճարաններն ու ռեստորանները վաղվանից չեն գործի. ՀՀ–ում խիստ սահմանափակումներ են մտցվում (ՎԻԴԵՈ)

00:34
24 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 41 նոր դեպք։

«41 նոր դեպքերի ծավալը և աշխահագրությունը որոշ անհանգստություններ է առաջացնում, և սրանով է պայմանավորված մի շաբաթով ավելի ընդարձակ սահմանափակումների կիրառումը՝ վիրուսի կանխարգելման նպատակով», –Facebook-յան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կորոնավիրուսիով վարակված 235 անձանցից 26-ն ունի թոքաբորբ այս պահին, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Ինչպես և նախկինում մեծ մասը ախտորոշվածների ջերմություն չունի: 34 մարդ ունի 37-38 աստիճան ջերմություն, 39 աստիճան՝ 6 հոգի, 39-ից բարձր ունի այս պահի դրությամբ մեկ հոգի», - ասաց ՀՀ վարչապետը։

Նա նաև ընդգծեց, որ այս պայմաններում անհրաժեշտ է ավելի խիստ սահմանափակումներ մտցնել և ավելի խիստ մոտենալ արգելքներին։

«Մասնավորապես վաղվանից կարգելվեն ռեստորանների և սրճարանների գործունեությունը, իհարկե, բացառություն կանենք, առաքման ծառայությունների համար: Պետք է արձանագրել, որ շինարարական աշխատանքները որոշակիորեն կդադարեն, տեքստիլ արդյունաբերական արտադրությունները, թեթև արդյունաբերության մի շարք ձեռնարկությունների գործունեությունը կդադարի: Մթերային խանութները կաշխատեն սովորական ռեժիմով, և բոլորը հնարավորություն կունենան գնումներ իրականացնել սովորական ռեժիմով»,- նշեց նա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր