Շուտով հնարավոր կլինի ապարատներից դիմակ ձեռք բերել 60-70 դրամով. Փաշինյան

18.06.2020, 11:32
Շուտով հնարավոր կլինի ապարատներից դիմակ ձեռք բերել 60-70 դրամով
Շուտով հնարավոր կլինի ապարատներից դիմակ ձեռք բերել 60-70 դրամով. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի–Արմենիա/.Հայաստանյան շուկայում դիմակների էական գնանկում է նկատվել: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։

Загружается новость ... "Лево"

«ՏՄՊՊՀ-ն կանխատեսում է, որ այդ գնանկումը կշարունակվի և ըստ էության, առաջիկայում քաղաքացիները հնարավորություն կունենան մեկ դիմակը ձեռք բերել 60-70 դրամով այդ ապարատներից»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ այսօր արդեն գիտականորեն հաստատված հիմնավորում կա, որ դիմակի կրումը և սոցիալական հեռավորություն, նաև ձեռքերի ախտահանումը կարող են 95 տոկոս արդյունավետության բերել։

Հայաստանում հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած, 309-ը` մահվան ելքով։–0–