Շտապօգնության երկու բժիշկ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես»-ում

13.03.2020, 19:40
Շտապօգնության երկու բժիշկ մեկուսացվել է Ծաղկաձորում
Շտապօգնության երկու բժիշկ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես»-ում
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի երեք աշխատակից մեկուսացվել է՝ կորոնավիրուսով վարակված անձանց հետ կոնտակտի մեջ լինելու պատճառով:

Загружается новость ... "Лево"

Այս մասին հաղորդում է factor.am–ը, հղումա նելով Շտապօգնության կայանի տնօրեն Թագուհի Ստեփանյանին։

«Ունենք կոնտակտային մի քանի բուժաշխատող, որոնց հետևում ենք: Մեկ բժիշկը տանն է, իսկ երկուսը Ծաղկաձորում են: Ուղղակի կոնտակտ է եղել, բոլոր պահպանիչ միջոցները պահպանել ենք», – նշել է նա:

Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսի վարակման 8 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Մեկուսացվել է 57 մարդ։ Այնուհետև մարտի 12-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք: Այսօր` մարտի 13–ին, հայտնի դարձավ վարակման ևս 2 դեպքի մասին։–0–