Սասուն Միքայելյանն առաջարկեց օգտագործել Սուրբ Գեղարդը կորոնավիրուսի դեմ պայքարում (ՎԻԴԵՈ)

25.03.2020, 21:14
Սասուն Միքայելյանն առաջարկեց օգտագործել Սուրբ Գեղարդը կորոնավիրուսի դեմ պայքարում. ՎԻԴԵՈ
Սասուն Միքայելյանն առաջարկեց օգտագործել Սուրբ Գեղարդը կորոնավիրուսի դեմ պայքարում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Սասուն Միքայելյանը չորեքշաբթի ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ առաջարկել է օգտագործել Սուրբ Գեղարդը կորոնավիրուսի դեմ պայքարում։

Загружается новость ... "Лево"

«Ինչպես մենք գիտենք, Մայր Աթոռում է պահվում Սուրբ Գեղարդը, հայտնի է, որը հռոմեական զինվորի նիզակի ծայրն է, որով խոցել են Քրիստոսին: 1798 թվականին Վրաց Գեորգի թագավորը Վրաստանում ժանտախտի ժամանակ դիմել էր Հայոց կաթողիկոսին, որպեսզի այն տեղափոխեն Վրաստան ու շրջեն: Այն ժամանակ դա շատ օգնեց: Մեզ հավատի սնունդ էլ է պետք, որ ժողովուրդը կրկին համախմբվի», – նշեց Միքայելյանը։

«Ես խնդրում եմ, որ դիմենք կաթողիկոսին, որպեզի այն շրջի ամբողջ հանրապետությունով: Մենք աշխարհին ցույց կտանք, որ քրիստոնյա ժողովուրդ ենք, մենք մեր հավատով կարող ենք օգուտ տալ մեր ժողովրդին: Պատասխան չեմ ակնկալում», – ասաց Միքայելյանը։
Հայաստանում մարտի 25–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք։ 30 պացիենտի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, մեկ պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան։–0–