ՌԴ–ում կորոնավիրուսից ՀՀ քաղաքացի է մահացել
04.04.2020,
19:04
ՌԴ–ում կորոնավիրուսից ՀՀ քաղաքացի է մահացել
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանում կորոնավիրուսից Հայաստանի քաղաքացի է մահացել։
Загружается новость ... "Лево"
Այս տեղեկատվությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Մահացածի սեռն ու տարիքը նշելու խնդրանքին ի պատասխան` Նաղդալյանը հայտնեց, որ այլ տվյալների չի տիրապետում։
ՌԴ–ում ապրիլի 4–ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4731 դեպք, 333 մարդ առողջացել է, 43–ը, ցավոք, մահացել է։–0–
