ԵՐԵՎԱՆ, 19 սպրիլի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ–ում ՀՀ դեսպանաատունը կոչով դիմել է ՌԴ տարածքում գտնվող զորակոչիկներին։
Загружается новость ... "Лево"
Ինչպես նշվում է դեսպանատան Facebook-յան էջում, ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝
[email protected]։
«Նամակում անհրաժեշտ է նշել անուն/ազգանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար), ծննդյան տարեթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը, ՌԴ-ում գտնվելու վայրն ու հեռախոսահամարը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Քաղաքացիների հետ կապ կհաստատվի դեսպանության համապատասխան աշխատակցի կողմից։–0–