418.04
4.21
392.6
+14
Եղանակը Երևանում
Հայ

Քրեական հոդվածներով հաղորդումներ կներկայացվեն դատարան Արտակ Դավթյանին ԳՇ պետ համարելու՝ կառավարության հայտարարության մասին. Օնիկ Գասպարյանի փաստաբան

12:42
22 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունն այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին, մինչդեռ, օրեր առաջ ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ 

«Վարչական դատարանի որոշումը կայացված է, ուժի մեջ է ու պարտադիր է բոլորի համար», - ասել է Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը, հաղորդում է aysor.am–ը։ 

«Երբ վարչապետը նման հայտարարություն է անում, ընդամենն ասում է՝ «ես արհամարհած ունեմ մեր երկրում դատական իշխանության փաստաթղթերը»», - նշել է փաստաբանը։

Նա ասել է, թե կառավարության այս հայտարարության հետևանքները և քրեաիրավական են, և վարչաիրավական. համապատասխան հաղորդումները հանցագործության մասին կներկայացվեն իրավասու մարմիններին։

«Համապատասխան ընթացակարգերով մենք առաջ ենք գնալու, մեր քայլերը կարվեն ու շուտով արդյունքների մասին հանրությանը կտեղեկացնենք, բայց այն, ինչ հիմա կատարվում է, անընդունելի է, իրավական պետությանը հարիր երևույթ չէ, իրավունքի գերակայության մասին մենք այլևս չենք կարող խոսել», - ասել է Օնիկ Գասպարյանի փաստաբանը։

Հովհաննիսյանը շեշտել է՝ գործադիրը «թքած ունի դատական իշխանության թղթերի վրա»։

«Մեր խորին համոզմամբ՝ նույն կերպ լինելու են արտահերթ ընտրությունները. կեղծվելու են ընտրությունները և դատական կարգով եթե անձիք որոշեն վերականգնեն իրենց իրավունքները, նույն հետևանքներն են լինելու, բանի տեղ չեն դնելու դատական ակտերը», - ասել է նա։

Փաստաբանը տեղյակ չէ՝ արդյոք այսօր աշխատանքի գնացել է Օնիկ Գասպարյանը, սակայն, նրա խոսքով, իրավական հարցն այն չէ՝ գնո՞ւմ է, թե՞ չի գնում, «դատական ակտը Գասպարյանի գնալ-չգնալով չէ, որ պետք է կատարվեր»։

«Դատական ակտը պետք է կատարվեր հետևյալ կերպ՝ այսօր հայտարարություն չպետք է տրվեր, պաշտպանության նախարարը պետք է Գլխավոր շտաբի ռեզերվից հաներ պարոն Գասպարյանին, այլ ընթացակարգեր էլ կային, պետք է արվեին, որպեսզի Օնիկ Գասպարյանը դատական ակտի հիման վրա իր լիազորությունները ստանձնի ու իրականացնի, ինչը չարվեց. պաշտոնեական դիրքի չարաշահում է», - ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ 2021թ.–ի մարտի 10–ին կառավարության կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ գեներալ–լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համարվում է ազատված ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով։ Համաձայն չլինելով այդ որոշման հետ` Գասպարյանը դիմել էր Վարչական դատարան, որը կայացրել էր հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում։ Մարտի 18–ին Գասպարյանի փաստաբանը հայտարարել է, որ նա կշարունակի զբաղեցնել ԳՇ պետի պաշտոնը։ Նույն օրը վարչապետի աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել` նշելով, որ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով ազատվել է ԳՇ պետի պաշտոնից։ Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը