629.6
6.95
520.46
+14
Եղանակը Երևանում
Հայ

Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով ազատվել է ԳՇ պետի պաշտոնից. վարչապետի աշխատակազմ

12:28
18 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանում է տարածել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2014/05/21 վարչական գործով ընդունված հայցի ապահովման որոշման կապակցությամբ, որը վերաբերում է գեներալ–լեյտենանտ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարմանը ԳՇ պետի պաշտոնում։

Հիշեցնենք, որ այսօր Գասպարյանի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ գեներալ–լեյտենանտ Օնիկ Գասպարյանը կշարունակի զբաղեցնել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը։

Ինչպես նշվում է վարչապետի աշխատակազմի պարզաբանման մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով` իրավունքի ուժով ուժի մեջ մտած Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա, 10.03.2021թ․-ին, ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչն արձանագրել է ՀՀ վարչապետը նույն օրը տարածված հայտարարությամբ։

Загружается новость ... "Лево"

Օնիկ Գասպարյանի կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել նախ վիճարկման հայց՝ խնդրելով անվավեր ճանաչել նախագահի հրամանագիրը, որը հաստատվել էր 2021թ․-ի մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ և ճանաչման հայց՝ նույն հրամանագիրն առ ոչինչ ճանաչելու պահանջով։

«ՀՀ վարչական դատարանի կողմից, 15.03.2021թ.-ին, վերադարձվել է հայցը և առաջարկվել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինել (վերադարձնելու որոշումը հավանաբար հայցվորին տրվել է առձեռն՝ նախապես տեղեկացնելով, քանի որ նույն օրը հայցվորը ներկայացրել է փոփոխված հայցը, նույն որոշումը առձեռն չի տրամադրվել պատասխանողին): Նույն օրը, ներկայացվել է փոխարինված հայցը` Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, որն ընդունել է վարույթ: Ներկայացվել է նաև հայցի ապահովման միջնորդություն», – նշվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի հայտարարության մեջ:

Դատարանի կողմից, 17.03.2021թ.-ին բավարարվել է հայցի ապահովման միջնորդությունը, որոշվել է` ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է՝ մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:
«Հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով: Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է», – նշվում է հայտարարության մեջ։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:56
26 Ապրիլի 2021
Ողբերգական դեպք Գեղարքունիքում, Փաշինյանը կվերընտրվի՞, Սյունիքում էլ հանձնած դիրքեր կա՞ն. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ողբերգական դեպք Գեղարքունիքում, Փաշինյանը կվերընտրվի՞, Սյունիքում էլ հանձնած դիրքեր կա՞ն. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:30
26 Ապրիլի 2021
ԱԺ հատուկ նիստում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը
ԱԺ հատուկ նիստում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը
11:02
26 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 181 նոր դեպք, 820 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 181 նոր դեպք, 820 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է
10:08
26 Ապրիլի 2021
Ծառայությունից ազատելու համար պահանջել է 3000 դոլար. ՊՆ աշխտակից է բերման ենթարկվել կաշառք վերցնելու համար (ՎԻԴԵՈ)
Ծառայությունից ազատելու համար պահանջել է 3000 դոլար. ՊՆ աշխտակից է բերման ենթարկվել կաշառք վերցնելու համար.ՎԻԴԵՈ
14:59
25 Ապրիլի 2021
ՊՆ–ն արձագանքել է Սյունիքում տեղի ունեցած փոխհրաձգության մասին տեղեկություններին
ՊՆ–ն արձագանքել է Սյունիքում տեղի ունեցած փոխհրաձգության մասին տեղեկություններին
13:42
25 Ապրիլի 2021
ՀՀ նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
11:55
25 Ապրիլի 2021
Փաշինյանը նշել է` ինչու է անհրաժեշտ համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է` ինչու է անհրաժեշտ համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը. ՎԻԴԵՈ
11:41
25 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 410 նոր դեպք, 720 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 410 նոր դեպք, 720 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է
11:23
25 Ապրիլի 2021
Փաշինյանը նշեց, թե ինչու է հրաժարական տալիս հենց ապրիլի 25–ին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշեց, թե ինչու է հրաժարական տալիս հենց ապրիլի 25–ին.ՎԻԴԵՈ
11:10
25 Ապրիլի 2021
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը հրաժարական տվեց
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանը հրաժարական տվեց
20:50
24 Ապրիլի 2021
Բայդենը «Ցեղասպանություն» անվանեց Օսմանյան կայսրությունում 1,5մլն հայերի սպանությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Ցեղասպանություն» անվանեց Օսմանյան կայսրությունում 1,5մլն հայերի սպանությունը
17:40
24 Ապրիլի 2021
Տեղի է ունեցել Փաշինյան–Պուտին հեռախոսազրույցը
Այսօր տեղի է ունեցել Փաշինյան–Պուտին հեռախոսազրույցը