Փաշինյանը թարմ տեղեկություններ է հայտնում ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված պացիենտի մասին (ՎԻԴԵՈ)

02.03.2020, 11:29
Փաշինյանը թարմ տեղեկություններ է հայտնում ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված պացիենտի մասին. ՎԻԴԵՈ
Փաշինյանը թարմ տեղեկություններ է հայտնում ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված պացիենտի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր թարմ տեղեկություններ է հայտնել ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված պացիենտի մասին։

Загружается новость ... "Лево"

«Մեր միակ ախտորոշված պացիենտի մոտ որևէ ախտանշան չկա, անգամ բուժում չի իրականացվում, ոչ մի բողոք չունի, կարճ ջերմություն է ունեցել, հետո ինքն իրեն իջել է, հիմա մարդը Սուր վարակիչ հիվանդությունների բժշկական կենտրոնի սենյակում նստած հեռուստացույց է նայում», – նշեց վարչապետը Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ։

Նրա խոսքով, հյուրանոցում մեկուսացված անձինք ևս իրենց լավ են զգում, որևէ ախտանշան չունեն։

Կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։–0–