Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի կասկածանքով 9 անձի թեստավորման արդյունքները (ՎԻԴԵՈ)
02.03.2020,
18:57
Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի կասկածանքով 9 անձի թեստավորման արդյունքները. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ինը հոգի թեստավորվել են կորոնավիրուսի կասկածանքով, արդյունքները բացասական են, երկուշաբթի Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մարտի 2-ի առավոտյան տեղեկություն հայտնվեց մոտ ինը մարդու մասին, որոնք հնարավոր է վարակված լինեն նոր կորոնավիրուսով: Երկուշաբթի օրը «Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի» նիստի արդյունքում Փաշինյանը ասել է, որ այդ տեղեկությունները ճշտվում են:
«Ես ուզում եմ պարզաբանել, որ այն դեպքերում, երբ պատասխանը բացասական է, մեզ համար դրական է: Սա նշանակում է, որ տվյալ քաղաքացու մոտ կորոնավիրուսը չի հայտնաբերվել», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ կասկածելի կորոնավիրուսի վրա փորձարկումը կշարունակվի:
« «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված մեր հայրենակիցների վիճակի մեջ որևէ նեգատիվ փոփոխություն չկա: Կորոնավիրուսով ախտորոշված մեր քաղաքցու վիճակի մեջ, նույնպես, որևէ նեգատիվ փոփոխություն չկա: Նրանք շարունակում են ջերմություն չունենալ»,-ասաց Փաշինյանը, ով նախօրեին ասել էր, որ ինքը չունի ջերմություն և հիվանդության այլ ախտանիշներ:-0-