Փաշինյանը ներկայացրեց կորոնավիրուսով վարակման օրական վիճակագրությունն ու հիվանդների և մահացածների միջին տարիքը (ՎԻԴԵՈ)
11.04.2020,
16:36
Փաշինյանը ներկայացրել է թարմ տեղեկատվություն ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի մասին. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան էջի ուղիղ եթերում ներկայացրել է նոր տեղեկատվություն ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի մասին։
«Ունենք կորոնավիրուսի հաստատված 977 դեպք, երեկվանից այսօր` 30 նոր դեպք։ Ձեռքիս տակ վիճակագրական տվյալներ են, որոնք թարմացվում են օնլայն ռեժիմում», – պարզաբանեց նա։
Վարչապետի խոսքով, այս պահին բուժհաստատություններում է գտնվում 750 հիվանդ, 13 մարդ, ցավոք, մահացել է։
«Ուզում եմ նշել, որ մահացածների միջին տարիքը 76,2 է, հիվանդներինը` 42։ Այս վիճակագրությունը կրկին հաստատում է այն տեղեկատվությունը, որ կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է մեծահասակ քաղաքացիների համար»,– ավելացրեց նա։
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ապրիլի 11–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 966 դեպք, բուժվել է 173 մարդ, 13 մարդ, ցավոք, մահացել է։–0–

Загружается новость ... "Лево"