Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ–ի ղեկավարի հետ` վերջինիս նախաձեռնությամբ

06.05.2020, 14:36
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ–ի ղեկավարի հետ` վերջինիս նախաձեռնությամբ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ–ի ղեկավարի հետ` վերջինիս նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Загружается новость ... "Лево"

Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Հայաստանում և դրա դեմ պայքարի ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համավարակով պայմանավորված գլոբալ իրավիճակի շուրջ: 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ստեղծված իրավիճակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործունեությունը: Կողմերը քննարկել են նաև ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև համագործակցության հարցերը և անդրադարձել դրանց ընդլայնման հեռանկարներին», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–