Փաշինյանը հայտնեց լոքդաունի գնալու պատրաստակամության մասին (ՎԻԴԵՈ)

06.07.2020, 19:03
Փաշինյանը հայտնեց լոքդաունի գնալու պատրաստակամության մասին. ՎԻԴԵՈ
Փաշինյանը հայտնեց լոքդաունի գնալու պատրաստակամության մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ կառավարությունը պատրաստ է գնալ վճռորոշ քայլերի կորոնավիրուսի դեմ պայքարում։

Загружается новость ... "Лево"

«Այս ողջ պատմության մեջ մենք ունենք ռազմավարական կարմիր գիծ։ Այն պահից, երբ տեսնենք, որ մեր առողջապահական համակարգն այլևս չի կարողանում սպասարկել քաղաքացիներին, մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին՝ լավ իմանալով, որ դա մեծ հարված է լինելու տնտեսությանը», – ասաց վարչապետը։

Նա հույս հայտնեց, որ բոլորս գիտակցում ենք իրավիճակի լրջությունը, և վարքագծի մոդելի փոփոխությունը կդառնա համավարակի նկատմամբ հաղթանակի ուղին։

Հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, որոնցից 16302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով:–0–