Փաշինյանը 3–րդ անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել

20.04.2020, 01:18
Փաշինյանը 3–րդ անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել
Փաշինյանը 3–րդ անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել

ԵՐԵՎԱՆ. 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ վերջերս հանձնել է կորոնավիրուսի 3–րդ թեստը։

«Շատերին հուզել էր իմ հազը, արդեն կորոնավիրուսի 3–րդ թեստն եմ արել։ Եվ պատասխանն, ի դժբախտություն ոմանց և ի ուրախություն ինձ, բացասական է», – նշել է նա։

Հիշեցնենք, որ վարչապետի տեսաուղերձի ուղիղ եթերն ապրիլի 17-ին հեռարձակվել է մի շարք հեռուստաընկերություններով: Հաջորդ օրը համացանցում են հայտնվել կադրեր վարչապետի տեխնիկական փորձից, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետը պատրաստվում հեռուստաուղերձի եթերին: Կադրերում նա ժպտում է, կատակում, երբեմն-երբեմն հազում և ջուր խմում:–0–