Փաշինյանն ընդհատում է իր արձակուրդը
12.03.2020,
20:57
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհատում է իր արձակուրդը
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհատում է իր արձակուրդը, այս մասին նա այսօր հայտնել է Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ:
«Վաղվա մեր քարոզչական միջոցառումները պետք է հետաձգվեն, որովհետև ես վաղն ամբողջությամբ աշխատանքային ռեժիմի մեջ եմ լինելու, աշխատելու եմ կառավարությունում»,- ասել է նա:
Վարչապետը նաև հայտնել է, որ այսօր կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի նիստ է տեղի ունեցել, շատ մանրամասն քննարկում, որի արդյունքների մասին ինքը վաղը ինֆորմացիա կստանա:
Նա կոչ է արել, ինչպես և նախկինում, պահպանել հանդարտությունը և չվերաբերվել իրավիճակին չափազանց մոտեցումներով:-0-