Փաշինյան. գործ ունենք կորոնավիրուսի 2–րդ ալիքի հետ, վարչական լծակները ավելի կխստացվեն, կիրականացվեն ռեյդեր (ՎԻԴԵՈ)

26.05.2020, 19:49
Փաշինյանը քիչ առաջ հայտնեց, որ գործ ունենք կորոնավիրուսի 2–րդ ալիքի հետ, վարչական լծակները ավելի կխստացվեն, կիրականացվեն ռեյդեր. ՎԻԴԵՈ
Փաշինյան. գործ ունենք կորոնավիրուսի 2–րդ ալիքի հետ, վարչական լծակները ավելի կխստացվեն, կիրականացվեն ռեյդեր (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ հաստատվել է բավականին ծանր վիճակ։

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ընթացքում։

«Կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք», – ասաց Փաշինյանը` նշելով, որ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են և խնդիրը մնում է այդ կանոնների պահպանումը:

Загружается новость ... "Лево"

«Մենք խնդիր ունենք կանոնների պահպանման որակի հետ: Կա մի համընդհանուր կանոն՝ դա ձեռքերի պարբերաբար ախտահանումն է, դիմակի կրումը՝ հնարավորինս լայնորեն, երրորդ՝ սոցիալական հեռավորության պահպանումը: Մենք վստահ ենք, որ այս կանոնների պահպանման դեպքում մեր համաճարակային վիճակը ոչ միայն կբարելավվի, այլ կձգտի զրոյին»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ չեն զլանա վարչական հարկադրանքի միջոցներ կիրառել:

«Մինչ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն, այսօր արդեն սկսվել են ռեյդեր հանրապետության ամենատարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցից, ավարտված իրավաբանական անձանցով, տնտեսվարողներով: Խստացված ստուգումներ կիրականացվեց միջմարզային ճանապարհներին, անցակետեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի, թե արդյո՞ք ավտոմեքենայում գտնվող բոլոր քաղաքացիները կրում են դիմակներ, և երբ կանոնները կխախտվեն, կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդները», – ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր հերթին չբացառեց որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը և առանձին համայքներում դա սահմանելը՝ ինչպես Սևանում, Արենիում է սահմանվել:

«Վարչական առումով կրկին լինելու են խստացումներ»,-ասաց նա:

«Մենք նաև քննարկել ենք մեր թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխությունները և մասնավոր լաբորատորիաներին ներգրավելու հարցը և հնարավոր է որոշ ժամանակ անց թեստավորման շարունակական ավելացման պրոցեսը ավելի մեծ ծավալների կհասնի», – ասաց Ավինյանը։