Պարետի նոր որոշումը. 6 ժամով արգելվելու է որոշ սուպերմարկետների գործունեությունը

27.03.2020, 23:50
Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել. 6 ժամով արգելվելու է որոշ սուպերմարկետների գործունեությունը
Պարետի նոր որոշումը. 6 ժամով արգելվելու է որոշ սուպերմարկետների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը որոշում է հրապարակել մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։

Ներկայացնում ենք որոշումն առանց փոփոխությունների։ 

Загружается новость ... "Лево"

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 27-ի №19 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մարտի 24-ի №488-Ա հրամանի հիման վրա ք. Երևան, Ավան, Հովհաննիսյան թաղամաս 24/7 շենք, ք. Երևան, Կոմիտասի պողոտա 46 շենք հասցեներում գործող «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղերում (սուպերմարկետներում), 24.03.2020թ. N 436-Ա հրամանի հիման վրա ք. Երևան, Քաջազնունու փողոց 20/1 շենք հասցեում գործող «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղում (սուպերմարկետում), 23.03.2020թ. N 423-Ա հրամանի հիման վրա ք. Երևան, Մուրացան 113/4 հասցեում գործող «Նոր Զովք» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղում 2020 թվականի մարտի 27-ին իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1) «ՍԻԹԻ» ՍՊԸ՝ ք. Երևան, Ավան, Հովհաննիսյան թաղամաս 24/7 շենք, ք. Երևան, Կոմիտասի պողոտա 46 շենք.

2) «Սաս Գրուպ» ՍՊԸ՝ ք. Երևան, Քաջազնունու փողոց 20/1 շենք․

3) «Նոր Զովք» ՍՊԸ՝ ք. Երևան, Մուրացան 113/4։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապակման պահից։

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։ 

Հայաստանում մարտի 27–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:–0–