Պարետի ցուցումով 6 ժամով կասեցվել է 5 սուպերմարկետների գործունեությունը

01.04.2020, 23:09
Պարետի ցուցումով 6 ժամով կասեցվել է 5 սուպերմարկետների գործունեությունը
Պարետի ցուցումով 6 ժամով կասեցվել է 5 սուպերմարկետների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Պարետի ցուցումով 6 ժամով կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը Երևանում և Արարատում: Այս մասին հաղորդվում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

Загружается новость ... "Лево"

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ 6 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեությունը

  • «Առանցք» ՍՊԸ՝ ք. Երևան, Նորագավիթ 1 փողոց, 1-ին կառույց և ք. Երևան Արշակունյաց 252.

  • «Պրես ստենդ» ՍՊԸ` ք. Երևան, Արցախի 18, Էրեբունի 18/3 և Արմենակյան փողոցի ճոպանուղու հարևանությամբ գործող թերթի կրպակներ,

  • «Ինեսսա» ՍՊԸ՝ գ. Այնթապ

  • «Արտ Սիթի» ՍՊԸ՝ գ․ Մխչյան.

  • «Գոֆրոլայն» ՍՊԸ՝ գ․ Մարմարաշեն:

Որոշման հիմք են մարտի 30-ին և 31-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ, որոնք, պարետի հանձնարարականով (նախնական մարտի 24-ից միչև մարտի 31-ը ժամանակահատվածի փոխարեն) երկարացվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:

Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 571 դեպք։ 31 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 4 դեպք:–0–