575.63
6.66
485.52
+29
Եղանակը Երևանում
Հայ

Պարետատունը հայտարարություն է տարածել արտերկրում ՀՀ քաղաքացիներին առնչվող դրության վերաբերյալ

23:02
17 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Պարետատունը հայտարարություն է տարածել արտերկրում ՀՀ քաղաքացիներին առնչվող դրության վերաբերյալ։ 

«Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման առաջին իսկ նշաններից հետո հնարավոր բոլոր միջոցներով ՀՀ կառավարությունը, Պարետատունն աջակցել են ՀՀ քաղաքացիներին՝ հստակ քայլեր ձեռնարկելով վերջիններիս տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ», – նշվում է հայտարարության մեջ:

Ներկայումս պարետատունն Արտաքին գործերի նախարարության և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կապի մեջ է աշխարհի մոտ 50 երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ:

«Պետք է նշել, որ կորոնավիրուսի հետագա տարածման հետևանքով հնարավոր չէ անմիջապես ապահովել նրանց բոլորի հայրենիք վերադարձը։ Առաջացած բարդությունները պայմանավորված են մի քանի հանգամանքներով, այդ թվում՝ բոլոր վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորություններով, օդային տարածքների արգելքներով և կորոնավիրուսի լայն տարածում ունեցող երկրներում տեղաշարժվելու առողջապահական ռիսկերով», – նշվում է հայտարարության մեջ:

Ընդգծենք, որ ՀՀ կառավարության, Պարետատան կողմից ձեռնարկվող հետևողական քայլերի արդյունքում մարտ 14-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել կամ համակարգվել է մի շարք երկրներից 21206 ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան:

Загружается новость ... "Лево"

«Այս ուղղությամբ քայլերը կրելու են շարունակական բնույթ: Եվ անգամ այն դեպքերում, երբ հնարավոր չէ անմիջապես կազմակերպել վերադարձը, ձեռնարկվել են և ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները տեղում մեր քաղաքացիների կարիքները, այդ թվում՝ կեցությունը հոգալու ուղղությամբ», – նշվում է պարետատան հայտարարության մեջ: 

Ինչպես գիտեք, ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չարթերային չվերթներով իրականացվել է Մոսկվայում գտնվող մեր քաղաքացիների վերադարձը: Ապրիլի 19-23 ընկած ժամանակահատվածում կազմակերպվելու է ՀՀ քաղաքացիների վերադարձն այլ վայրերից և երկրներից: Անմիջապես դրանից հետո աշխատանքներ կտարվեն այժմ Մոսկվայում գտնվող մեր մյուս քաղաքացիների վերադարձի կազմակերպման ուղղությամբ՝ գործողությունները համադրելով վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ:

«Բոլոր այս աշխատանքներն իրականացվում են Պարետատան անմիջական համակարգմամբ՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, մեր դեսպանների և գլխավոր հյուպատոսների միջոցով: Հետևապես, կոչ ենք անում Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող մեր քաղաքացիներին առաջնորդվել բացառապես տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների տրամադրած տեղեկատվությամբ և հետևել միմիայն վերջիններիս հորդորներին», – նշում է պարետատունը։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:52
06 Օգոստոսի 2020
Եթե գործարանում, բանկում, սուպերմարկետում 1 հոգու մոտ վիրուս հայտնաբերվի, բոլորը կթեստավորվեն. նախարար (ՎԻԴԵՈ)
Կառավարությունը մարտավարություն է փոխում. եթե գործարանում, բանկում, սուպերմարկետում 1 հոգու մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, բոլորը կթեստավորվեն. ՎԻԴԵՈ
12:29
06 Օգոստոսի 2020
Ներդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու. նախարար
Վարչապետի մոտ խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բերդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու
12:18
06 Օգոստոսի 2020
Վանաձորի քիմպրոմում պահվում է ահռելի քանակի ամոնիակ, ամոնիակաջուր, 300կգ սնդիկ. Մարուքյանը գրությամբ դիմել է ԱԻ նախարարին
Վանաձորի քիմպրոմում պահվում է ահռելի քանակի ամոնիակ, ամոնիակաջուր, 300կգ սնդիկ. Մարուքյանը գրությամբ դիմել է ԱԻ նախարարին
11:20
06 Օգոստոսի 2020
COVID-19–ից առողջացել է ևս 706 մարդ, 2 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
COVID-19–ից առողջացել է ևս 706 մարդ, 2 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
11:14
06 Օգոստոսի 2020
Վաղվանից երթևեկի փոփոխություն կկատարվի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին (ՍԽԵՄԱ)
Վաղվանից երթևեկի փոփոխություն կկատարվի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին. ՍԽԵՄԱ
10:55
06 Օգոստոսի 2020
233 նոր դեպք` 1 օրում. կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 39819–ի
233 նոր դեպք` 1 օրում. կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 39819–ի
08:00
06 Օգոստոսի 2020
Արտակարգ դրության երկարաձգման որոշումը, Բեյրութի հզոր պայթյունի պատճառը և հետևանքները․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
Արտակարգ դրության երկարաձգման որոշումը, Բեյրութի հզոր պայթյունի պատճառը և հետևանքները․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
20:27
05 Օգոստոսի 2020
Հայաստանը հատուկ չվերթով օգնություն կհասցնի Բեյրութին
Հայաստանը դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի, և այլ պարագաների տեսքով օգնություն կհասցնի Բեյրութին
19:00
05 Օգոստոսի 2020
7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթարային ջրանջատում է սպասվում Երևանի վարչական շրջաններից մեկում
18:40
05 Օգոստոսի 2020
Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել․ Ավինյան (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դրությունը Հայաստանում կրկին կերկագաձգվի. ՎԻԴԵՈ
17:45
05 Օգոստոսի 2020
Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Լիբանանում գտնվող հայ խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը
16:02
05 Օգոստոսի 2020
Պարզվել է Բեյրութի սարսափելի պայթյունի պատճառը, շուրջ 80 զոհ կա, որից 5-ը՝ հայ. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Պարզվել է Բեյրութի սարսափելի պայթյունի պատճառը, շուրջ 80 զոհ կա, որից 5-ը՝ հայ. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ