Պարետի որոշմամբ կասեցվել է հանրային սննդի 9 օբեկտների աշխատանքը

22.05.2020, 18:50
Պարետի որոշմամբ կասեցվել է հանրային սննդի 9 օբեկտների աշխատանքը
Պարետի որոշմամբ կասեցվել է հանրային սննդի 9 օբեկտների աշխատանքը
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության ողջ տարածքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետը մայիսի 21-ին կայացրել է հանրային սննդի 9 օբեկտների աշխատանքը 24 ժամով կասեցնելու որոշում, նշվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ:

Загружается новость ... "Лево"

«Խախտվել են պարետի որոշմամբ սահմանված պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելու, հաճախորդներին ջերմաչափելու պահանջները և այլ սանիտարահիգիենիկ նորմեր», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–