Փարաքարում կորոնավիրուսից երիտասարդ է մահացել. պատգամավոր

03.06.2020, 14:02
Փարաքարում կորոնավիրուսից երիտասարդ է մահացել
Փարաքարում կորոնավիրուսից երիտասարդ է մահացել. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Փարաքարում կորոնավիրուսից երիտասարդ է մահացել։

Загружается новость ... "Лево"

Այս մասին տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը։

«Մի քանի շաբաթ առաջ գրել էի Փարաքար համայնքում տիրող հակակորոնավիրուսային տխուր պատկերի մասին։ Քիչ առաջ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնից տեղեկացրին, որ Փարաքարում և Թաիրովում այս պահին կան հաստատված 50 դեպքեր, և ցավոք այսօր գրանցվել է մեկ երիտասարդ մարդու մահ (սա Փարաքարում գրանցված 2-րդ մահվան դեպքն է)։ Սիրելի՛ համագյուղացիներ, հայե՛ր, ուշքի գալ է պետք։ Խնդրում եմ հետևեք հակահամաճարակային կանոններին, որպեսզի հնարավոր լինի փրկել նոր կյանքեր։Մահացածի հարազատներին՝ համբերություն», – նշել է նա Facebook–յան իր էջում:

Հայաստանում հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, որոնցից 3454-ն` առողջացած, 170-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 պացիենտ:–0–