ՊՆ–ն հերքում է ԶՈւ–ում կորոնավիրուսով վարակված զինծառայողների մասին տեղեկատվությունը

15.03.2020, 19:06
Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է
ՊՆ–ն հերքում է ԶՈւ–ում կորոնավիրուսով վարակված զինծառայողների մասին տեղեկատվությունը
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ–ն հերքում է ԶՈւ–ում կորոնավիրուսով վարակված զինծառայողների մասին տեղեկատվությունը։

«Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է», – հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել», – նշել է Ստեփանյանը։

Նա կոչ է արել լրագրողներին նյութը վերնագրելիս բարեխիղճ լինել և նշեկ, թե որ երկրի ՊՆ-ն է նման տեղեկություն հայտնում:

«Տվյալ դեպքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում կա իրենց ենթակայության ներքո ծառայող կորոնավիրուսով վարակված 10 զինվորական», – նշել է Ստեփանյանը։–0–