ՊՆ–ն դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների ընդունումը
17.03.2020,
18:00
ՊՆ–ն դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Խնդրում ենք Ձեր դիմումները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ է/փ հասցեներին. [email protected], [email protected]։ Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 կամ (+37412) 21-00-00 հեռախոսահամարներով: Քաղաքացիների դիմումների և առաջարկությունների հետ կապված` զանգահարել (+37410) 29-43-95 հեռախոսահամարով: Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգահարել (+37410) 29-44-39 հեռախոսահամարով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–