Ովքեր քարոզում էին՝ կորոնավիրուս չկա, այսօր վարակված են. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

25.06.2020, 11:57
Ովքեր քարոզում էին՝ կորոնավիրուս չկա, այսօր վարակված են. Փաշինյան. ՎԻԴԵՈ
Ովքեր քարոզում էին՝ կորոնավիրուս չկա, այսօր վարակված են. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Մեր սխալն այն էր, որ արտակարգ դրության իրավական ռեժիմից տեղեկատվության հետ կապված մասերը հանեցինք` նաև տուրք տալով ահազանգերին, որ մարդու իրավունքները ոտնահարում ենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Загружается новость ... "Лево"

«Հիմա չենք ոտնահարում, ով ինչ ուզում, ասում է: Մեկն ասում է կորոնավիրուս չկա, մեկն ասում ա չիպ են դնում, ասում են հյուրանոցներում ոչ մի մեկուսացված մարդ չկա, ասում են մի տեղ մասոնական ժողով ա, մի տեղ գեյերի ժողով ա, մի տեղ նատուրալների ժողով ա, մյուս տեղում հակահայկական ուժերի ժողով ա, մյուսում պրոթուրքական ժողով ա: Այսինքն կառավարությունը կորոնավիրուսի շրջանում սաղ գործերը թողել էր և բոլոր մեկուսացված հյուրանոցներում ինչքան հակահայկական ժողովներ կար, պլանավորել էր, բայց ոչ մի կերպ չէր կարողանում իրականացնել կորոնավիրուսի պայմաններում, այդ բոլոր ժողովներն իրականացրինք, որոշումները կայացված են և բոլորը գոհ են: Այս պրոբլեմը կա ու սրա հետ այսօր առերեսվում ենք»,- նշել է նա:

Վարչապետն ընդգծել է, որ վատ լուրն այն է, որ այն մարդկանց շրջանում, ովքեր ցուցադրաբար, նույնիսկ տուգանվելուց հետո դիմակ չէին կրում, հիմա կորոնավիրուսը հարմարավետ տեղավորվում է:

«Այս հայտնի շրջանակները, ովքեր այս լուրերը տարածում էին, հիմա ալիքաձև այդ շրջանակներում տարածվում է: Մի մասինը հրապարակվում է, մյուս մասին հարիր չէ, չեն ուզում խոստովանեն, որ իրենք վարակվել են: Այն մարդիկ, ովքեր քարոզում էին, թե կորոնավիրուս չկա, մի մասը հոսպիտալացված են, մի մասը սպասում են հոսպիտալացման, հեսա կահազանգեն, բա ինչի մեզ չեք հոսպիտալացնում, ընդդիմադիր ենք դրա համար»,- ընդգծել է վարչապետը: -0-