Օրը կադրերում. ամայացած Երևան, դիմակներով մարդիկ, դատարկ սրճարաններ (ՖՈՏՈ)
16.03.2020,
14:18
Օրը կադրերում. ամայացած Երևան, դիմակներով մարդիկ, դատարկ սրճարաններ. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանում երկուշաբթի առավոտյան անձրև էր տեղում, սակայն փողոցներում մարդկանց քիչ քանակը պայմանավորված է ոչ միայն անձրևային եղանակով, այլև կորոնավիրուսի` ժամ առ ժամ աճող դեպքերով։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցվել է վարակման 30 դեպք, մեկուսացվել է ավելի քան 300 մարդ։

Վերջին օրերին տեղեկություններ տարածվեցին գրադարանների, թանգարանների, համերգասրահների և թատրոնների փակման մասին։
Այսօրվանից մեկ շաբաթով փակվել են նաև Երևանի առևտրային կենտրոնները։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փակվել են նաև որոշ հայտնի ռեստորաններ և սրճարաններ։
Բազմաթիվ երևանցիներ որոշել են մեծ քանակի մթերք գնել` անտեսելով իշխանությունների կոչն այն մասին, որ երկրում մթերքը կբավարարի 1 ամիս նույնիսկ ներկրման ամբողջական բացակայության դեպքում։

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ախտահանման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքը սպասարկող մասնավոր տրանսպորտային ընկերությունների կայաններում։

Այսօր ժամը 15։00–ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի արտակարգ դրություն հայտարարելու հարցը։–0–