«Նորք» ինֆեկցիոնի հերոս բժիշկները մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով պացիենտներին դուրս են բերել ծանր վիճակից (ՖՈՏՈ)

31.03.2020, 21:20

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«Ցանկանում ենք նշել, որ բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում` սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով քաղաքացիներին դուրս են բերել ծանր վիճակից: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին», – նշել է Նիկողոսյանը Facebook–յան իր էջում:

Նշենք, որ մարտի 31–ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 532 դեպք, 31 մարդ բուժվել է, 3 մարդ, ցավոք, մահացել է։–0–