«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը հայտարարություն է տարածել
26.03.2020,
23:06
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը հանդես է եկել հայտարարությամբ
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը հանդես է եկել հայտարարությամբ։
«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, ստեղծված իրավիճակում «Նորք» ԻԿՀ-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը ենթադրելի էր։ Հորդորում ենք լինել հանդուրժող և ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին», – նշված է ԻՀԿ–ի Facebook–յան էջում։
Ընդունարանում գոյացող հերթերը պայամանավորված են հիվանդների մեծ հոսքով և ստացիոնարում հիվանդասենյակների հագեցմամբ։
«Խնդրում ենք լինել հանդուրժող և չխոչընդոտել հիվանդանոցի գերբեռնված աշխատանքին։ Առողջ եղեք, սիրով` Նորք ԻԿՀ», – նշված է հայտարարության մեջ։
Հինգշաբթի՝ մարտի 26-ի տվյալներով, Հայաստանում գրանցվել է COVID-19 վարակի 290 դեպք, բուժվել է 18, մահացել՝ մեկ հիվանդ: -0-

Загружается новость ... "Лево"