«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը հոսանքազրկվել է. ԱՆ–ն հայտնում է պատճառը
20.03.2020,
17:39
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը հոսանքազրկվել է. ԱՆ–ն հայտնում է պատճառը

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կատարվող բարեկարգման/վերանորոգման աշխատանքների պատճառով այն հոսանքազրկված է 1 ժամով։
«Հորդորում ենք պահպանել հանգստություն, խուճապի չմատնվել և չտարածել կեղծ տեղեկատվություն», – նշվում է հիվանդանոցի Facebook–յան էջում։
Հիվանդանոցի գրառումն իր էջում հրապարակել է նաև ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Մարտի 20 դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 136 դեպք։Առաջինը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–

Загружается новость ... "Лево"