Նոր մանրամասներ «օրենքով գող» «ԶԱՊ»-ի գործից. ո՞ր քրեական հեղինակությունն է հետախուզվում

02.09.2020, 10:29
Նոր մանրամասներ «օրենքով գող» «ԶԱՊ»-ի գործից. ո՞ր քրեական հեղինակությունն է հետախուզվում
Նոր մանրամասներ «օրենքով գող» «ԶԱՊ»-ի գործից. ո՞ր քրեական հեղինակությունն է հետախուզվում
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ հարուցված քրեական գործից:

Ինչպես հայտնի է, այդ քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել քրեական հեղինակության Գրիգոր Ահարոնի Գրիգորյանին, որը առավել հայտնի է Գեղադիրցի Գոքոր անունով: Ըստ մեղադրանքի՝ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի հետ 4 միլիոն դրամ պարտքի հարցը լուծելու գործընթացի մեջ ներգրավված է եղել նաև քրեական հեղինակություն Գոքորը։

«Եվ ուշագրավն այն է, որ մինչ իրավապահների այս բացահայտումը Գեղադիրցի Գոքորն ամիսներ առաջ ձերբակալված է եղել մեկ այլ քրեական գործով: Մասնավորապես, հուլիսի 16-ին նա «Դաչա 56 էկո» ռեստորանի տնօրենի, նրա երեք ընկերների և նույն գյուղի բնակիչների միջև առաջացած վիճաբանության ակտիվ մասնակից է եղել, կալանավորվել, սակայն ավելի ուշ ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ էր արձակել վերջինիս։ Ու այդ ընթացքում իրավապահները նոր բացահայտում են արել Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ Զապի գործով և որոշել են նրան կալանավորել, բայց այլևս չեն գտել: Ստացվում է՝ եթե ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ չարձակեր քրեական հեղինակություն Գրիգոր Գրիգորյանին, ապա այսօր ՀՀ քննչական կոմիտեն ստիպված չէր լինի հետախուզում հայտարարել նրա նկատմամբ», – գրում են հոդվածի հեղինակները:–0–