Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախ
11.03.2019,
15:52
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախ:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:
Այս մասին հաղորդում է ԱՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղն Արցախում կկայանաա ԱԱԽ խորհրդի նիստը։–0–

