Նախօրեին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ. ԼՐԱՑՎԱԾ

15.03.2020, 12:56
Նախօրեին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ. ԼՐԱՑՎԱԾ
Նախօրեին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ. ԼՐԱՑՎԱԾ
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/.Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես Facebook–յան էջում հայտնել է ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, երեխան Էջմիածնի շրջանակից է։

Հիշեցնենք, որ նախօրեի տվյալներով, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 20 դեպք։–0–