ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ արտգործնախարարությունը հայտնում է, որ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել ՌԴ-ում գտնվող չորս հարյուրից ավելի ՀՀ քաղաքացիներ:
Загружается новость ... "Лево"
«Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիներից ոմանց մոտ ստեղծված ֆինանսական դրությունը՝ ավելի քան 150 հոգու հնարավոր է եղել ապահովել անվճար տոմսերով», – նշվում է գերատեսչության Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
ԱԳՆ–ից շնորհակալություն են հայտնել ՀՀ քաղաքացիների համար ուղետոմսեր ձեռքբերելու հարցում աջակցություն ցուցաբերած բոլոր հայրենակիցներին:
«Ընդգծենք, որ վերոնշյալ թռիչքներով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Մոտ երկու հարյուր ՀՀ քաղաքացի, ովքեր չեն կարողացել մեկնել վերոնշյալ չվերթով, դեսպանության համակարգմամբ տեղավորվել են չորս հյուրանոցներում: Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի հրաժարվեցին տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–